14/09/2020 10:20
Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան, որտեղ պետք է հանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:
«Առաջինը մեկնեց բանակցությունների», - երկուշաբթի հաղորդել է Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը մոտ գտնվող Pool Pervy Telegram-ալիքը:
Սպասվում է, որ Լուկաշենկոն ու Պուտինը Սոչիում բանակցություններ կանցկացնեն սեպտեմբերի 14-ին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ չի նախատեսվում ոչ փաստաթղթերի ստորագրում, ոչ էլ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիս:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի ծառայությունը, Սոչիում կայացած գագաթնաժողովի ընթացքում «նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկերության և դաշինքի ռուս-բելառուսական հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցեր»:
Ըստ ռուսական կողմի՝ հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրի, տնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև Միության պետության ներսում ինտեգրացիոն գործընթացների խթանման հեռանկարներին: