14/09/2020 11:38
Հայտնի է, թե ով է փոխարինելու Աբեին Ճապոնիայի վարչապետի պաշտոնում
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ է ընտրվել Յոսիհիդե Սուգան, հայտնում է РИА Новости-ն:
Սպասվում է, որ սեպտեմբերի 17-ին նա այդ պաշտոնում կփոխարինի պաշտոնաթող վարչապետ Սինձո Աբեին:
Օգոստոսի 28-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է առողջական վիճակի վատթարացման հետ կապված պաշտոնաթող լինելու մասին:
Նա կշարունակի ծառայել մինչև իր իրավահաջորդի ընտրությունը:
Նրա խոսքով՝ առողջական խնդիրը վերահսկելի էր, սակայն հունիսին հայտնաբերվել է ռեցիդիվ: Դա խոցային կոլիտ է, որով Աբեն տառապում է պատանեկությունից: