14/09/2020 15:48
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 14-ից 20-ը մարզական հավաք կանցկացնի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Էմին Ղարաբեքյանս - «Շահրդարի Սաբաշահր» (Իրան)
Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)
Խաղացողներ
Սարո Գալստյան - «Լեո»
Անդրանիկ Կարապետյան - «Լեո»
Գարեգին Մաշումյան - «Լեո»
Սարգիս Նասիբյան - «Արարատ-Արմենիա»
Ռաֆիկ Մելիքյան - «Արարատ-Արմենիա»
Կելսոն Վինիցիուս - «Ատիրաու» (Ղազախստան)
Վիկտոր Դե Սոուզա - «Լյուբավա» (Լեհաստան)
Էնրիկե Դա Սիլվա - «Բեթուն» (Ֆրանսիա)
Դավիթ Ասլանյան - «Սիպար» (Տաջիկստան)
Մամիկոն Ոսկանյան - ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)
Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)
Վլադիմիր Սանոսյան - «Դինամո Սամարա» (Ռուսաստան)
Ջոնաթան Բրունո Սանտյագո - առանց ակումբ
Մարզական հավաքի շրջանակներում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ին ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական «Դինամո Սամարա» թիմի հետ։