14/09/2020 13:57
Մետրոյի կայարանի կառուցումը կարժենա մոտ 35 միլիոն դոլար. կառավարությունը հավաստիացրել է, որ գումարը կարող է տրամադրել. Հայկ Մարության (Տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոսել է քաղաքային տրանսպորտի և գլխավոր ճարտարապետի ինստիտուտի շուրջ քննարկումների մասին։
«Պետությունը կկառուցի մետրոյի կայարանը, հենց այս պահին մշակվում է նախագծի մրցույթը, հաշվարկել ենք, խոսքը գնում է մոտ 35 միլիոն դոլարի մասին, կառավարությունը հավաստիացրել է, որ գումարը կարող է տրամադրել մետրոյի կայարանի կառուցման համար», - ասել է նա։
Հայկ Մարությանը կարծում է՝ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը կարող է չլինել։