15/09/2020 10:22
Փաշինյանի վարչակազմը միակն է, որ որևէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կաբինետի որևէ անդամի հետ. Սուրեն Սարգսյան
Հոկտեմբերի սկզբին ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Վաշինգտոն:
«Հույս ունեմ վերջապես տեղի կունենա ՀՀ արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Սա մինչ ընտրությունները վերջին շանսն է հանդիպելու Թրամփի կաբինետի որևէ անդամի հետ: Անկախությունից ի վեր Փաշինյանի վարչակազմը միակն է, որ որևէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կաբինետի որևէ անդամի հետ: Չեն հանդիպել նաև երկրի ղեկավարները: Սա նույնպես բացառիկ երևույթ է», - Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Նրա խոսքով, Հայաստանում ոմանք սիրում են կրկնել, որ «Թրամփի վարչակազմը տարօրինակ է, դրա համար չենք կարողանում հանդիպել»:
«Չգիտես ինչու վրացիների, ադրբեջանցիների, ղազախների և ուզբեկների համար տարօրինակ չեն, նրանք հանդիպում են, լուրջ օրակարգ են առաջ մղում: Չեմ բացառում, որ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ նա կհանդիպի հենց Վաշինգտոնում, ինչպես նշված էր համանախագահների երեկվա հայտարարության մեջ։ Ի դեպ, փայլուն կլիներ, եթե հանդիպում տեղի ունենար Թրամփի և Բայդենի նախընտրական թիմերի ներկայացուցիչների հետ», - գրել է Սարգսյանը: