15/09/2020 09:38
«Իրատես». Դպրոցի տնօրեններն ու ուսուցիչները խիստ զայրացած են ԿԳՄՍՆ ուղեցույցի պարտադրանքներից
«Իրատես» թերթը գրում է. «Ուսուցիչները, դպրոցի տնօրենները խիստ զայրացած են ԿԳՄՍ նախարարության ուղեցույցի պարտադրանքներից՝ շատ լավ հասկանալով, որ դրանք տեղ-տեղ աբսուրդի են հասնում, բայց չեն համարձակվում այդ մասին բարձրաձայնել։ Սա դեռ ամբողջը չէ, նրանք այլ վախեր էլ ունեին։
Ուսուցիչները երեկ ամբողջ օրը ծնողներին մեկ-մեկ խնդրել են երեխաների հետ առանց դիմակի իրենց նկարները չտարածել համացանցով, որովհետև, ասում են, նախարարությունը քրքրում են Ֆեյսբուքը, ու վայն եկել է տարել, եթե հանկարծ «բռնեցնեն». պատժվելու է ոչ միայն ուսուցիչը, այլև` տնօրենը»։