15/09/2020 19:24
Աննախադեպ իրողություն Սահմանադրական դատարանում. Նիստերի ժամանակացույցը դատարկ է
Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ՍԴ-ում «աննախադեպ իրողության» վերաբերյալ գրառում է արել։
«Աննախադեպ իրողություն Սահմանադրական դատարանում իմ աշխատանքի, թերևս նաև՝ Սահմանադրական դատարանի պատմության ընթացքում․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կայքում նիստերի ժամանակացույցը դատարկ է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ղազարյանը։