15/09/2020 13:02
Միշուստինը հրաման է ստորագրել Հարավային Օսիայի հետ սահմանը բացելու մասին
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրաման է ստորագրել Հարավային Օսիայի հետ սահմանը բացելու մասին: Այս մասին նշված է Ռուսաստանի կառավարության հաղորդագրության մեջ: Օգոստոսի վերջին Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանը բացելու մտադրության մասին:
«Ռուսաստանը բացում է սահմանը Հարավային Օսիայի հետ, ինչպես նաև վերացնում է սահմանափակումները որոշ մասնագետների համար երկիր մուտք գործելու և այն լքելու համար, որոնք ներդրվել են կորոնավիրուսային նոր վարակի տարածման պատճառով», - նշված է հաղորդագրության մեջ: