15/09/2020 13:59
ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ը շարունակելու են ընդլայնել համագործակցությունը
ՄԱԿ-ը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակելու են ընդլայնել համագործակցությունը հակամարտությունների կանխարգելման և լուծման, ահաբեկչության և միջազգային հանցավորության դեմ պայքարի և այլ ոլորտների դեմ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
Երեքշաբթի Նյու Յորքում բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանը:
«Քանի որ միջազգային հանրությունը նշում է ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակը, Գլխավոր քարտուղարները վերահաստատում են իրենց հավատարմությունը համատեղ հռչակագրին (համագործակցության մասին) և բոլոր մակարդակներում համագործակցությունը էլ ավելի սերտացնելու մտադրությունը, ներառյալ առանցքային ոլորտներում, ինչպիսիք են վաղ նախազգուշացումը, հակամարտությունների կանխարգելում և լուծում, խաղաղապահություն, ահաբեկչության կանխարգելում և հակազդում, միջազգային հանցավորության և զենքի ապօրինի առևտրի դեմ պայքարում, աղետներին պատրաստվածություն և դրանց արձագանքման և տեղեկատվության փոխանակում», - ասված է հայտարարության մեջ:
Գուտերեշը և Զասը նաև ողջունել են «համագործակցության համատեղ հռչակագրի ստորագրումից 10 տարվա ընթացքում երկու կազմակերպությունների քարտուղարությունների միջև հարաբերությունների ամրապնդման գործում կայուն առաջընթացը և դրական դինամիկան»:
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: