15/09/2020 11:55
Տիխանովսկայան ժամանակի հարց է անվանել նախագահի պաշտոնից Լուկաշենկոյի հեռանալը
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հոդված է գրել ամերիկյան Washington Post-ի համար, որում նա հայտարարել է ընդդիմության՝ պետական ապարատի զանգվածային գործողությունները և բոյկոտները շարունակելու և գործարաններում գործադուլ անող գործարանների աշխատողներին աջակցելու ծրագրերի մասին:
«Մենք պետք է միասնական լինենք: Հարց չկա այն բանի վերաբերյալ՝ արդյոք մենք կհաղթենք: Մենք արդեն հաղթել ենք», - գրել է Տիխանովսկայան ամերիկյան հրատարակության համար նախատեսված հոդվածում:
Նա նշել է, որ Բելառուսն արդեն անցել է «անվերադարձ կետը», և երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղ թե ուշ հեռանալու է իշխանությունից:
«Մենք, որպես երկիր, անցել ենք անվերադարձ կետը: Լուկաշենկոն ապագա չունի որպես այս երկրի ղեկավար, և դա միայն ժամանակի հարց է, թե երբ նա կհեռանա իշխանությունից», - ասել է Տիխանովսկայան:
«Բայց հիմա մենք պետք է շարունակենք մեր ջանքերը: Եվ մենք փորձով գիտենք, թե կոնկրետ ինչ պետք է անենք», - ասվում է հոդվածում: