15/09/2020 11:22
ԱԺ-ում քննարկվում է կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը (Տեսանյութ)
ԱԺ պատգամավորների առնվազն 1/4-ի պահանջով նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու և այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով կստեղծվի ԱԺ քննիչ հանձնաժողով։
Խորհրդարանում քննարկվում է որոշման նախագիծը, որով պետք է սահմանվի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը։
«Հանձնաժողովի ստեղծումն ինձ համար լակմուսի թուղթ է, թե Հայաստանը որքանով է ժողովրդավարական երկիր», - հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, թե իրենք առաջարկում են, որ հանձնաժողովն ունենա 12 անդամ, 7-ը «Իմ քայլը» խմբակցությունից, 3-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, 2-ը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։