15/09/2020 12:39
ԱԺ-ում իրավունքի ուժով ստեղծվեց կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
ԱԺ-ում իրավունքի ուժով կստեղծվի կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:
«Հանձնաժողովը իրավունքի ուժով կստեղծվի: Դրական եմ գնահատում, որովհետև մենք օբյեկտիվությունը պարզելու խնդիր ունենք», - ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Նա խնդրեց իրեն էլ ներառել հանձնաժողովի կազմում:
«Հուսով եմ, որ նորմալ քննարկման ականատեսը կլինեմ և նաև հարցեր ունեմ, որ կուզենամ բարձրացայնել որոշ մեր գործընկերների գործունեությունը բացահայտելու համար», - ասաց Սիմոնյանը: