16/09/2020 17:37
Ռուսաստանի կառավարությունը հերքել է հաջորդ շաբաթ Միշուստինի՝ Հայաստան կատարելիք այցի մասին լուրերը
Ռուսաստանի կառավարությունը հերքել է հաջորդ շաբաթ վարչապետ Միխայիլ Միշուստինի՝ Հայաստան կատարելիք այցի մասին լուրերը:
Ավելի վաղ Telegram ալիքներում հաղորդագրություններ էին հայտնվել Միշուստինի Հայաստան նախատեսվող այցի մասին:
«Այս տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Հաջորդ շաբաթ նախատեսված չէ այց Հայաստան », -РИА Новости- ին հայտնել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից: