16/09/2020 18:36
Ճապոնիայի կայսրը հաստատել է նոր կառավարությունը
Ճապոնիայի կայսր Նարուհիտոն չորեքշաբթի Տոկիոյի իր պալատում կայացած արարողության ժամանակ հաստատել է երկրի նոր կառավարության կազմը՝ վարչապետ Յոսիհիդե Սուգայի գլխավորությամբ, հայտնում է Kyodo-ն:
Այժմ նախարարների կաբինետը պաշտոնապես ձևավորված է համարվում:
Կառավարության կազմը հայտարարվել է չորեքշաբթի ավելի վաղ կառավարության կաբինետի քարտուղար Կացունոբու Կատոյի կողմից՝ խորհրդարանի քվեարկությունն ավարտելուց անմիջապես հետո, և Յոսիհիդե Սուգան դարձել է վարչապետ:
Այս պաշտոնում նա փոխարինել է Սինձո Աբեին, որն առողջական պատճառներով լքել է վարչապետի պաշտոնը:
Շուտով Սուգան կանցկացնի իր առաջին ասուլիսը՝ որպես Ճապոնիայի կառավարության ղեկավար: