16/09/2020 15:23
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 132 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 132 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 18 917 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5670 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 1 079 519 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 5809 մարդ՝ ընդհանուր առմամբ՝ 890 114 պացիենտ: