16/09/2020 13:40
Տիխանովսկայան Լուկաշենկոյին խոստանում է «անվտանգության երաշխիքներ» խաղաղ հեռանալու դեպքում
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ եթե Բելառուսի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն խաղաղ լքի իր պաշտոնը, ապա նա կստանա անձնական անվտանգության երաշխիքներ: Քաղաքական գործիչն այս մասին ասել է LB.ua-ին տված հարցազրույցում:
«Իհարկե, եթե նա հեռանա խաղաղ, մարդկայնորեն, ապա այդպիսի հնարավորություն կունենա: Կարելի է նույնիսկ ասել՝ վստահություն», - ասել է Տիխանովսկայան:
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ այս հարցում հաշվի կառնվեն մարդկանց կարծիքները:
Հարցին, թե Լուկաշենկոն անվտանգության երաշխիքներ կստանա՞, ընդդիմադիրը պատասխանել. «Այո: Նույնիսկ ավելի շատ»: