16/09/2020 11:46
Եթե չեմ սխալվում, հրապարակում եղավ, որ հաջորդ հավաքին Մխիթարյանը կմասնակցի. նախարար
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու առաջատար, թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հետ հավաքականի հանդիպումներին՝ լավ մարզավիճակում չլինելու պատճառաբանությամբ:
Այս փաստին անդրադառնալով՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը նկատեց, որ այն ժամանակահատվածում, երբ մեր հավաքականը պարտվում էր Մակեդոնիայի ընտրանուն, Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Ռոմայի» կազմում: Լրագրողը հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի և ինչպե՞ս է տեղեկացված նախարարը՝ հիշեցնելով նաև Հարությունյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցների պնդումը, թե նախարարը սպորտի ոլորտից անտեղյակ է:
Ի պատասխան գերատեսչության ղեկավարը նշեց. «Ես ավելի հակված եմ հավատալու և ընդունելու այն դիրքորոշումները, որոնք ներկայացրել են ոլորտի պատասխանտուները: Եթե չեմ սխակվում, վերջերս հրապարակում եղավ, որ հաջորդ հավաքին Մխիթարյանը կմասնակցի: Սա էլ պատասխանը՝ ես տեղյա՞կ եմ գործընթացից, թե՞ ոչ»: