16/09/2020 12:18
Խաղողագործների խնդիրը ոչ միայն տնտեսական ու սոցիալական հարթությունում է, այլև մարդու իրավունքների. Ռուբեն Մելիքյան
Արարատի մարզում շարունակվում է խաղողագործների խաղաղ բողոքի գործողությունը: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է, որ խաղողագործների խնդիրը ոչ միայն տնտեսական ու սոցիալական հարթությունում է, այլև մարդու իրավունքների։
«Միայն մի ասպեկտ նշեմ. այստեղ գործ ունենք սեփականության իրավունքի և դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող «օրինական ակնկալիքի» հետ։ Իսկ խաղողագործների «օրինական ակնկալիքի» առաջնային պատասխանատուն հենց պետությունն է՝ ո՛չ մթերող (եթե չկա պայմանագիր) և ո՛չ էլ արտադրող ու իրացնող ընկերությունները», - նշել է նա:
Մելիքյանն ընդգծել է, որ «Իրավական ուղին» կիրականացնի խնդրի մանրամասն ուսումնասիրություն՝ հենց իրավապաշտպանական ասպեկտով։
«Պետության անգործության և անգործունակության պատճառով գյուղացին չպետք է տուժի», - գրել է Մելիքյանը: