16/09/2020 16:28
Այսուհետ բոլորս ամբիոնից խոսում ենք դիմակով. Միրզոյանը դիմեց խորհրդարանականներին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը փորձեց խորհրդարանի ամբիոնից խոսելիս դիմակը հանել: Սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նկատեց, որ տեղից, թե ամբիոնի մոտից՝ ոչինչ չի փոխվում.
«Այսուհետ բոլորս ամբիոնից խոսում ենք դիմակով»,- բարձրաձայնեց Միրզոյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում քննարկվում էր Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդումը: