17/09/2020 10:06
Ամբողջ աշխարհում արդեն կա COVID-19-ի ավելի քան 30 միլիոն դեպք
Աշխարհի երկրներում արդեն կա ավելի քան 30 միլիոն մարդ, որոնք վարակված են COVID-19 կորոնավիրուսով: Այդ մասին վկայում են Worldometers վիճակագրական կայքի տվյալները:
Ընդհանուր առմամբ՝ աշխարհում լաբորատոր պայմաններում հաստատվել է COVID-19 վարակի 30 026 368 դեպք: Միայն վերջին օրվա ընթացքում ավելի քան 308 հազար մարդ է հիվանդացել:
Միևնույն ժամանակ, գրեթե 21,8 միլիոն պացիենտ արդեն բուժվել է, և շուրջ 945 հազարը մահացել են կորոնավիրուսային հիվանդության բարդություններից:
Վարակվածների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն (6 828 301 դեպք), որին հաջորդում է Հնդկաստանը (5 115 893): Բրազիլիան երրորդն է (4 421 686):
Ընդհանուր առմամբ՝ աշխարհում կա կորոնավիրուսի մոտ 7,3 միլիոն ակտիվ դեպք: