17/09/2020 14:10
Ալեն Սիմոնյանը կհամակարգի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդների աշխատանքը Ղրղզստանի խորհրդարանի ընտրություններում
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշանակվել է Ղրղզստանի խորհրդարանի ընտրություններում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական խմբի համակարգող: Համապատասխան որոշումն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այժմ շարունակվում է միջազգային դիտորդների խմբի ձևավորումը, որի կազմում կլինեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մասնակից երկրների խորհրդարանականները:
2020-ի հոկտեմբերի 4-ին Ղրղզստանում տեղի կունենան խորհրդարանի ընտրություններ: