17/09/2020 12:59
Սահամանդրության մեջ, բացի հոգեկան առողջության մասին դրույթից, արժե ամրագրել, որ ղեկավարը պետք է ունենա նաև արժանապատվություն. Արսեն Բաբայան
Նիկոլի հետ ամեն ինչ պարզ է. էժանագին բամբասանքներ տարածող դեղին մամուլի խմբագրից այդպես էլ պետական գործիչ չդարձավ, Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Չդարձավ ու չի դառնալու։ Պետք է հաշտվել այս իրողության հետ ու շարժվել առաջ։ Անմակարդակ մանիպուլյացիաներով ու ստերով երկիրն աղետի հասցրած այդ անմեղսունակից ազատվելն այլևս օրվա հարամայական է։ Իսկ Սահամանդրության մեջ բացի հոգեկան առողջության մասին դրույթից, արժի ամրագրել, որ ղեկավարը պետք է ունենա նաև արժանապատվություն»։
Հիշեցնենք՝ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Facebook-ում արված գրառմանը:
«Կարծում եմ ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը», - Facebook-ի իր էջում գրել է Ծառուկյանը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»:
Նշենք, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կարծիքով, Գագիկ Ծառուկյանի գրառումը վերաբերում է ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին:
Ի դեպ, «Ադեկվադը» հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը ստուգելու օրենսդրական նախաձեռնությամբ: