17/09/2020 19:15
Աֆղանստանի անվտանգության ուժերը Նանգարհար նահանգում ոչնչացրել են մոտ 30 թալիբի
«Թալիբան» արմատական շարժման (Ռուսաստանում արգելված) մոտ 30 գրոհային է ոչնչացվել Աֆղանստանի անվտանգության ուժերի կողմից՝ Նանգարհար նահանգում բախումների ընթացքում: Այս մասին հինգշաբթի հայտարարել է աֆղանական 1TV հեռուստաալիքը՝ մեջբերելով նահանգի վարչակազմի ներկայացուցիչ Աթաթուլլահ Հոգյանիի հայտարարությունը:
Նրա խոսքով՝ անցած գիշեր գրոհայինները հարձակվել են Հեսարակ ու Շերզադ շրջանների անվտանգության ուժերի մի քանի կետերի վրա: Կառավարական ուժերի ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում ոչնչացվել է 29 արմատական: Առնվազն 20 թալիբան վիրավորվել է:
Նախնական տվյալով՝ Աֆղանստանի անվտանգության ուժերի շրջանում զոհերը հասել են 20-ի: Բախումների հետևանքով վիրավորվել է 15 զինծառայող: