17/09/2020 13:31
Վարորդը Մոնրեալում վրաերթի է ենթարկել ինը մարդու
Կանադայի Մոնրեալ քաղաքում վարորդը վրաերթի է ենթարկել ինը մարդու, այդ թվում՝ երկու երեխայի, հայտնում է տեղական CTV-ն՝ հղում անելով ոստիկանությանը:
Ինչպես պատմել են իրավապահ մարմիններում՝ 38-ամյա վարորդը նախ տապալել է մեկ հետիոտնի և փախել դեպքի վայրից: Դրանից հետո նա մեկ այլ փողոցում մեքենայով անցել է ևս ութ մարդու վրայով:
«Նա այդքան արագ չէր ընթանում, բայց ինչ-որ պահի նա պարզապես քշել է դեպի մայթ», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Հայտնի է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Բժիշկները կարծում են, որ նրանց կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: Վարորդն արդեն ձերբակալված է: Այժմ իրավապահները պետք է հարցաքննեն ականատեսներին, զննել մեքենան մեխանիկական անսարքությունների համար և պարզեն վարորդի վիճակը. արդյո՞ք նա ալկոհոլի ազդեցության տակ էր: