17/09/2020 14:00
ԱՄՆ-ի անտառային հրդեհներից ծուխը հասնել է Հյուսիսային Եվրոպա
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Արևմտյան ափին բռնկված հրդեհներից ծուխը հասել է Հյուսիսային Եվրոպա, հայտնում է մթնոլորտի մոնիտորինգի եվրոպական ծառայությունը (CAMS) -ը:
Ըստ աղբյուրի՝ այս շաբաթվա ընթացքում ծուխը կրկին անցնելու է Ատլանտյան օվկիանոսը և առաջիկա հանգստյան օրերին կհասնի Եվրոպա:
CAMS–ը նշում է, որ այս տարի ԱՄՆ–ում հրդեհային ակտիվությունը տասնյակ կամ նույնիսկ հարյուր անգամ ավելի բարձր է, քան 2003-2019 թվականների ժամանակահատվածում: Բացի այդ, Կալիֆոռնիայում և Օրեգոնում 2020 թվականին բռնկված հրդեհներից ածխածնի արտանետումներն ամենաբարձրն էին 2003 թվականից CAMS-ի մոնիտորինգ սկսելու պահից: