17/09/2020 18:49
ԱՀԿ-ն հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման մասին
COVID 19-ի շուրջ իրավիճակը Եվրոպայում սկսում է վատթարանալ, բայց խուճապի պատճառ չկա, հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Քլյուգեն:
«Մենք շատ լուրջ իրավիճակի առջև ենք կանգնած: Շաբաթական դեպքերը գերազանցել են այն քանակը, որի մասին հաղորդվում էր, երբ համավարակն առաջին անգամ Եվրոպայում մարտ ամսին գագաթնակետին էր հասել: Անցյալ շաբաթ նոր դեպքերի շաբաթական թիվը գերազանցել է 300 հազարը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելացել է 10 տոկոսով», - հայտարարել է նա:
Ըստ նրա՝ ամենաշատ դեպքերը գրանցվում են 25-ից 41 տարեկան տարիքային խմբում: Այս կապակցությամբ Քլյուգեն կոչ է արել համերաշխություն հայտնել եվրոպական բոլոր երկրներին՝ վիրուսի դեմ պայքարելու համար, և որպես աջակցություն՝ մամուլի ասուլիսն անցկացրել է դիմակով: