17/09/2020 17:39
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 144 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 144 մարդ: Ընդհանուր առմամբ՝ երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 19 061 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5762 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 1 085 281 դեպք:
Մեկ օրում ապաքինվել է 5754 մարդ, ընդհանուր առմամբ՝ 895 868 պացիենտ: