17/09/2020 10:37
Հնդկաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել
Հնդկաստանի բժիշկները վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերել են կորոնավիրուսային վարակի ավելի քան 97,8 հազար դեպք. Սա կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր երկրում դեպքերի քանակի ամենամեծ աճն է՝ համաձայն Հնդկաստանի Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության տվյալների:
Հնդկաստանը կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի քանակով աշխարհում երկրորդ տեղում է, Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում հայտնաբերվել է հիվանդություն ունեցող ավելի քան 5,11 միլիոն մարդ:
Երկրում ապաքինվել է ընդհանուր առմամբ 4 միլիոն մարդ: Մեկ օրում վարակից մահացել է 1132 մարդ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 83 հազար դեպք: