17/09/2020 11:21
Օրենքի նախագիծ՝ ուղղված կորոնավիրուսի հետևանքով ընկերությունների չսնանկացմանը
Խորհրդարանի քննարկմանը ներկայացված օրենքի ընդունումից հետո սնանկության շեմը 1 մլն.-ից կդառնա 2 մլն: Կետանցի ժամկետի 60 օրն էլ կփոխարինվի 90 օրով: Նախագիծն ուղղված է նաև կորոնավիրուսի հետևանքով վատ դրության մեջ հայտնված ընկերությունների չսնանկացմանը:
Խորհրդարանի ամբիոնից նշվեց, որ կորոնավիրուսի պատճառով ավելի շատ կազմակերպություններ կարող են ռիսկային գոտում հայտնվել՝ ունենալով 1 մլն.-ից ավելի պարտավորություն, և համապատասխան մարմինը պարտավորված լինի սնանկության գործընթաց սկսել:
Պատգամավորներից մեկի կարծիքով՝ թեև իրական սնանկությունները կնվազեն, բայց ահա արհեստական, կեղծ սնանկությունների դեպքում օրենքի նախագիծը խնդիր չի լուծում: