18/09/2020 19:25
TikTok-ի և WeChat-ի ներբեռնումը սեպտեմբերի 20-ից արգելվելու է ԱՄՆ-ում
ԱՄՆ-ում սեպտեմբերի 20-ից, հնարավոր չի լինի ներբեռնել չինական TikTok և WeChat սոցիալական ցանցերը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Առևտրի նախարարության հայտարարությունը:
Գերատեսչությունը հրաման է արձակելու, որը սեպտեմբերի 18-ին արգելում է ԱՄՆ քաղաքացիներին ներբեռնել WeChat մեսենջերը և TikTok-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է չեղյալ հայտարարել փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելը, եթե այդ մասին հայտարարի սեպտեմբերի 20-ի երեկոյան: