18/09/2020 14:46
Ես որ պահանջեմ հրաժարական, պետք է այդ հրաժարականը տան. Մարուքյան
«Լուսավոր Հայաստանն» իր օրակարգն ունի»՝ լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է միանան «ՀՅԴ-ԲՀԿ-Հայրենիք» եռյակին ու պահանջեն Կառավարության հրաժարականը, պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Որ օրը որոշենք վարչապետի հրաժարականը պահանջել, մենք դա օդում չենք որոշելու, իմպիչմենթի գործընթաց կկազմակերպենք Խորհրդարանում: Մենք խորհրդարանական ուժ ենք»:
Նա նաև ավելացրեց. «Ես որ պահանջեմ հրաժարական, պետք է այդ հրաժարականը տան, հետևաբար, եթե չեմ պահանջում, ուրեմն դրա նախադրյալները և հասունության պահը չկա»:
Մարուքյանը նաև ընդգծեց, որ հրաժարականի մասին հարցը հիշում է Սերժ Սարգսյանի ժամանակներից. «Երբ ուզում էին ընդդիմադիր ստուգեին, հարցնում էին՝ «Դուք պահանջո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հրաժարականը: Չե՞ք պահանջում, ուրեմն՝ ինչ-որ մի բան կա»»: