18/09/2020 09:33
«Իրատես». Նիկոլ Փաշինյանը վերակառուցում է իր թիմը
«Իրատես» թերթը գրում է. «ԼՀԿ-ն նախաձեռնեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջը խորհրդարանում, բայց «մուշտի» կերավ ԲՀԿ-ն՝ իր ղեկավարով հանդերձ։ Իրականում հենց Նիկոլ Փաշինյանին էր պետք այդ քննարկումը, և խորհրդարանում հարցը պետք է բարձրացներ իրեն հավատարիմ ընդդիմադիր ուժը։
Նիկոլ Փաշինյանի հետ սուրճ խմող Էդմոն Մարուքյանն էլ հենց, նախկին թիմակցի հորդորով, որոշեց օգնել կառավարությանը և խմորվող գործընթացների շոգեքարշը դառնալ։ Ասում են` առաջիկայում այլ հրաժարականների պահանջ էլ է լինելու, քանի որ Փաշինյանը վերակառուցում է իր թիմը»։