18/09/2020 11:19
Բելառուսում հայտնել են սահմանների պահպանության ուժեղացված ռեժիմի մասին
Բելառուսի պետական սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին հայտնել է, որ բելառուս սահմանապահներն ուժեղացնում են պետական սահմանի պահպանության ռեժիմը:
«Բելառուսի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը սահմանային ծառայության մարմինների կողմից իրականացվում է ընդլայնված տարբերակով», - նրա խոսքերը մեջբերում է ТАСС-ը:
Ըստ Բիչկովսկու՝ սահմանին բոլոր միջոցները ձեռնարկվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ ուղղությամբ իրավիճակը: