18/09/2020 12:31
Բելառուսում ձերբակալվել է իրավապաշտպանների համակարգողը
«Վիասնա» մարդու իրավունքների կենտրոնի կամավորական ծառայության համակարգող Մարիա Ռաբկովան ձերբակալվել է Բելառուսում անվտանգության ուժերի կողմից:
Ինչպես հաղորդվում է չգրանցված կազմակերպության կայքում, Ռաբկովան ձերբակալվել է հինգշաբթի երեկոյան Մինսկում իր ամուսնու հետ միասին, որը որոշ ժամանակ անց ազատ է արձակվել: Խուզարկություն է կատարվել զույգի բնակարանում, առգրավվել են նրանց անձնական իրերը:
Ռաբկովայի ստույգ գտնվելու վայրը մնում է անհայտ, նրա հետ կապ հաստատել հնարավոր չէ: