19/09/2020 13:40
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց
Սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: