19/09/2020 12:27
Ամերիկյան Ռոչեսթերում կրակոցների զոհ է դարձել մի քանի մարդ
Մի քանի մարդ է զոհվել ամերիկյան Ռոչեսթեր քաղաքում (Նյու Յորք) տեղի ունեցած հրաձգության հետևանքով, որտեղ անցկացվում է բողոքի ակցիա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին ու ոստիկանությանը:
Նշվում է, որ տեղի է ունեցել զանգվածային գնդակահարություն: Ողբերգական դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ:
Իրավապահները շրջափակել են այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը:
Հայտնի է, որ Ռոչեսթերում ուրբաթ՝ սեպտեմբերի 18-ի երեկոյան, տեղի է ունեցել Black Lives Matter («Սև կյանքերը նշանակություն ունեն») շարժման կողմնակիցների հերթական բողոքի ակցիան: