19/09/2020 11:43
Լոս Անջելեսի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել
Շաբաթ 4.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է UTC 06: 38-ին (Երևանի ժամանակով 10:38-ին): Էպիկենտրոնը գտնվել է Լոս Անջելես քաղաքից 15,4 կիլոմետր դեպի արևելք: Օջախը գտնվել է 17,6 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չկա: