19/09/2020 16:14
Նավալնին Instagram-ում գրել է, որ արդեն կարող է քայլել
Ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին խոսել է Գերմանիայի «Charite» հիվանդանոցում իր վերականգնման մասին և հայտնել, որ իրեն ավելի լավ է զգում և արդեն քայլում է:
«Հիմա ես մի տղա եմ, որի ոտքերը դողում են, երբ նա աստիճաններով բարձրանում է, բայց նա մտածում է. « Օ, սա սանդուղք է: Դրանով բարձրանում են: Միգուցե վերելակ փնտրենք»: Բայց նախկինում ես պարզապես կանգնած կլինեի այնտեղ և պարզապես կնայեի», - գրել է նա Instagram-ում:
Ընդդիմադիրի խոսքով՝ կոմայից դուրս գալուց հետո առաջին օրերին նա հիշողության խնդիրներ ուներ:
«Ամեն առավոտ բժիշկը գալիս էր ինձ մոտ և ասում. «Ալեքսեյ, ես տախտակ բերեցի, եկեք հասկանանք՝ ինչ բառ գրել դրա վրա»: Դա ինձ հուսահատության էր մղում, քանի որ, չնայած ես արդեն իսկ հասկանում էի, թե ինչ է ուզում բժիշկը, բայց ես չէի հասկանում՝ որտեղից գտնել բառերը», - հավելել է նա:
Նավալնին նշել է, որ ապաքինումը դեռ կշարունակվի.
«Դեռ շատ խնդիրներ կան լուծելու, բայց Բեռլինի համալսարանական հիվանդանոցի զարմանալի բժիշկները լուծել են հիմնական խնդիրը: Նրանք ինձ «տեխնիկապես կենդանի մարդուց» վերածել են մեկի, որը բոլոր հնարավորություններն ունի՝ դառնալու ժամանակակից հասարակության մեջ Բարձրագույն ձևը: Մի մարդ, ով կարող է արագորեն թերթել Instagram-ը և առանց երկմտելու հասկանալ, թե որտեղ դնի լայքեր»: