19/09/2020 13:23
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 144 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 144 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 19 339 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6065 նոր դեպք:
Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 1 097 251 դեպք:
Մեկ օրում ապաքինվել է 5255 մարդ՝ ընդհանուր առմամբ, 906 462 պացիենտ: