19/09/2020 14:41
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է գերձայնային զենքի վերաբերյալ տվյալներ գողանալու մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը ստեղծել է իր սեփական գերձայնային զենքերը՝ գողանալով դրանց մասին տեղեկությունները նախորդ ամերիկյան վարչակազմից՝ Բարաք Օբամայի գլխավորությամբ:
«Մենք ունենք գերծանրքաշային հրթիռ: Ես դա անվանում եմ սուպեր պուպեր, քանի որ այն հինգ անգամ ավելի արագ է, քան սովորական հրթիռները: Բայց Ռուսաստանն այս տեղեկությունը ստացել է Օբամայի վարչակազմից, այդ երկիրը գողացել է այն և ստեղծել իր սեփական հրթիռը: Բայց հիմա մենք ունենք ևս մեկ հրթիռ, որը շատ ավելի արագ է», - հայտարարել է Թրամփը:
Նա կրկնել է իր նախկին պնդումները, որ Միացյալ Նահանգները ստեղծել են «ամենահզոր զենքը»:
«Եվ դա ճիշտ է: Մենք ունենք այնպիսի ժամանակակից զենքեր, որ նախագահ Սին (ՉԺՀ նախագահ) և նախագահ Պուտինը (ՌԴ նախագահ), և բոլոր մյուսները նախանձում են մեզ»,- ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ «նրանք չգիտեն, թե կոնկրետ ինչ ունենք, բայց նրանք գիտեն, որ դա մի բան է, որի մասին նրանք նախկինում նույնիսկ չեն էլ լսել»;