21/09/2020 19:14
Մեծ Բրիտանիան, հնարավոր է՝ 2030 թվականից արգելի բենզինով աշխատող մեքենաների վաճառքը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիտարկում է մինչև 2030 թվականը բենզինային ավտոմեքենաների վաճառքն ամբողջությամբ արգելելու հնարավորությունը, այլ՝ ոչ թե 2040 թվականից, ինչպես նախապես պլանավորված էր: Այս մասին գրում է Guardian թերթը՝ հղում անելով աղբյուրներին:
Հրապարակման համաձայն՝ Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը հայտարարում է ճանապարհային քարտեզի մասին՝ այս տարվա վերջին ներքին այրման շարժիչների շահագործման դադարեցման համար: Երկրի իշխանությունները նախկինում նախատեսում էին դա անել սեպտեմբերին, սակայն ծրագրերը խափանվել էին կորոնավիրուսային համավարակի պատճառով:
Առաջին երկիրը, որտեղ դասական բենզինային շարժիչներն ամբողջովին կարգելեն, կլինի Նորվեգիան՝ 2025 թվականից: 2030-ին Գերմանիան, Իռլանդիան և Նիդեռլանդները կանցնեն հիբրիդային և էլեկտրական կայանքների:
Ֆրանսիան դա կանի 2040 թվականին: