21/09/2020 18:38
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 71 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 71 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 19 489 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6196 նոր դեպք:
Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 1 109 595 դեպք:
Մեկ օրում ապաքինվել է 2616 մարդ, ընդհանուր առմամբ՝ 911 973 պացիենտ: