21/09/2020 18:24
Չեխիայում Առողջապահության նոր նախարար է նշանակվել
Չեխիայի Առողջապահության նախարարության նոր ղեկավար է նշանակվել երկրի առաջատար համաճարակաբաններից մեկը՝ Ռոման Պրիմուլան: Նա այս պաշտոնում կփոխարինի պաշտոնաթող եղած Ադամ Վոյտեխին: Այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը:
«Ռոման Պրիմուլան նշանակվել է Առողջապահության նոր նախարար», - Բաբիշի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:
Ընդգծվում է, որ նոր նախարարի թեկնածությունը պետք է հաստատի Նախագահ Միլոշ Զեմանը: