21/09/2020 15:12
Չեխիայի Առողջապահության նախարարը COVID-19-ի հետ կապված իրավիճակի պատճառով հրաժարական է տվել
Չեխիայի Առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը հրաժարական է տվել երկրում կորոնավիրուսի դեպքերի նոր ալիքի ֆոնին, երկուշաբթի հաղորդել է Associated Press-ը:
Դեռ ոչ մի տեղեկություն չկա այն մասին, թե ով կարող է ղեկավարել նախարարությունը Վոյտեխի փոխարեն:
Գործակալությունը նշում է, որ Չեխիան գարնանը հաղթահարել է վիրուսի տարածումը, բայց այժմ իրավիճակն ավելի է բարդացել: Մասնավորապես, անցած ուրբաթ հայտնի է դարձել մեկ օրում վարակի 3130 նոր դեպքի մասին, ինչը գրեթե հազարով ավելի է, քան նախորդ օրը:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ԵՄ-ում վարակված մարդկանց թվի օրական աճի ցուցանիշով Չեխիան այժմ Իսպանիայից հետո երկրորդ տեղում է:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գրանցվել է վարակի 49 290 դեպք, մահացել է 503 պացիենտ: