21/09/2020 10:11
Ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին. Դավիթ Տոնոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Եթե չի բանակցում, ուրեմն իր համար գոյություն չունեն, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե բանակցությունները՝ որպես այդպիսին գոյություն չունեն:
Իսկ հայկական կոմին մեղադրելու մասով էլ նախարարն ասաց. «Բա ինքն իրեն հո չի՞ մեղադրելու: Ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»:
Հարցին Ադրբեջանին հակահարվածն արդեն եղ՞ել է, Դավիթ Տոնոյանն ասաց՝ ամեն ինչ իր ժամանակին:
«Անհոգ եղեք, մենք ուժեղ ենք և միայն ու միայն հաղթանակներ ենք ունենալու», - ասաց նախարարը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ առանց նախապայմանների բանակցությունների վերադառնալու կոչին:
Տավուշյան դեպքերից հետո հարց եղավ՝ ինչո՞ւ են այդքան մարդու պարգևատրում, արդյոք արդարացված էր, նախարարն ասաց, որ միանշանակ արդարացված էր: