21/09/2020 11:41
Ռուսաստանը ևս չորս երկրի հետ բացում է ավիահաղորդակցությունը
Ռուսաստանն այսօրվանից վերսկսում է թռիչքները Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ, իսկ սեպտեմբերի 27-ից՝ Հարավային Կորեայի հետ: Համապատասխան հրամանը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Այս երկրների քաղաքացիներին և այնտեղ բնակության թույլտվություն ունեցողներին թույլատրվում է Ռուսաստան մուտք գործել օդային անցակետերով: Ռուսներն էլ իրենց հերթին կարող են ազատ թռչել այս պետություններից որևէ մեկը: Այս երկրների մայրաքաղաքներ չվերթները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ, ասված է ՌԴ կառավարության հայտարարության մեջ:
Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով Ռուսաստանը մարտի վերջին փակել է իր սահմանները և դադարեցրել միջազգային թռիչքները:
Օգոստոսից Ռուսաստանից հնարավոր է թռչել Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Տանզանիա և Շվեյցարիա, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Մալդիվներ: