21/09/2020 10:40
Հնդկաստանում տան փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Հնդկաստանի արևմտյան Մահարաշտրա նահանգում 3 հարկանի տան փլուզման հետևանքով տասը մարդ է մահացել, հայտնում է աղետներին արձագանքող ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր փլուզումից ութ մարդու մահվան մասին:
«Մոտ 20 մարդ փրկվել է տեղի բնակիչների կողմից, 20-25 մարդ մնում է փլատակներում», - NDTV-ին հայտնել է փրկարար ծառայության ներկայացուցիչը:
Նախնական տվյալների համաձայն՝ տունը փլուզվել է տեղական ժամանակով մոտ 3.40-ին:
Մասնագետները որոնողափրկարարական գործողություն են իրականացնում, նրանց օգնում է հատուկ վարժեցված շունը: