22/09/2020 19:06
ԱՀԿ-ն արձանագրել է COVID-19-ի դեպքերի շաբաթական աճի հակառեկորդ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաղորդել է, որ աշխարհում հակառեկորդ է գրանցվել COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքերի շաբաթական աճի մասով: Հայտնում է РИА Новости-ն:
Կազմակերպության տվյալով՝ սեպտեմբերի 14-ից 20-ն աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ի 1 998 897 նոր դեպք, և այս ընթացքում վիրուսի զոհ է դարձել 36 764 պացիենտ:
Ավելի վաղ ԱՀԿ-ից հայտնել էին, որ իմունիտետ զարգացնելու համար պատվաստումների գլոբալ ծածկույթը պետք է կազմի առնվազն 65-70 տոկոս: