22/09/2020 13:00
Առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության դժվար է պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության. Աշոտյան
ՀՀԿ-ն դեռ որոշում չի կայացրել՝ կմիանա արդյոք «Հայրենիք»-ԲՀԿ-ՀՅԴ հանրահավաքին, թե ոչ։
«Կմասնակցե՞նք, թե՞ ոչ, ինչպիսի առնչություն կունենանք, դեռ կուսակցությունը չի որոշել», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա հայտարարեց, թե առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության դժվար է լինելու Հայաստանում պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության։
«Եթե կստացվի որևէ ուժի մոտ դա անել առանց ՀՀԿ-ի, ես կարող եմ ոտքի կանգնել ու ծափահարել իրենց», - ասաց նա։