22/09/2020 15:03
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին, նաև՝ սպա Գուրգեն Ալավերդյանին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Ներկայացուցիչներն այցի ժամանակ ստուգել են նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքների հետ», - նշեց Զառա Ամատունին։
Նա ասաց, որ այլ մանրամասներ չի կարող ներկայացնել։
Ադրբեջանում պահվում են Կարեն Ղազարյանը, Արայիկ Ղազարյանը, Նարեկ Սարդարյանը, Գուրգեն Ալավերդյանն ու Արսեն Բաղդասարյանը: